The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ԱՐՑԱԽՍ - ՄԻՇՏ ՀԱՂԹՈՂ ՏՈՒՆՍ_Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան...

Go down

ԱՐՑԱԽՍ - ՄԻՇՏ ՀԱՂԹՈՂ ՏՈՒՆՍ_Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան... Empty ԱՐՑԱԽՍ - ՄԻՇՏ ՀԱՂԹՈՂ ՏՈՒՆՍ_Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան...

Post by Lusine_Nersisyan Fri Jun 16, 2017 12:33 am

ԱՐՑԱԽՍ - ՄԻՇՏ ՀԱՂԹՈՂ ՏՈՒՆՍ

Արցախ, քո լեռների հովերն են
Պատմում ինձ, քո հոգու ցավը,
Քո ծաղիկների ցողով ու շաղով եմ
Ուզում դառնացած ցավդ լվանալ:

Ինչքա՜ն է խոցվել, ինչքա՜ն է խաբվել,
Հոգիդ ու սիրտդ են դարերով ցավեցրել,
Ինչքա՜ն ես ներել, ինչքան ես մրսել
Ձմեռների գերին են, ա՜խ քեզ դարձրել:

Ամպրոպներիդ կանչից կայծակի լույսն են
Դարերով լեգենդներ հյուսեր քեզ համար,
Մեր սրտում երգ է ծնվել, վերք է ծնվել,
Մեր տողերում ցավն է իշխում տխրագին:

Քո երգերն են քեզնից գողանում,
Քո ծառերի սիրտն են ծվատում,
Քո վերքերին քանի՜ անգամ աղ են լցնում,
Քո լույսերի զորության հետ կոխ բռնվում:

Քո մրգերի համին են շատերը կարոտ,
Քո աղբյուրների կանչով են շատերը ապրում,
Քո թոնրի հացի բույրով է սիրտս հագենում,
Քո գետերի հետ է հոգիս պար բռնում:

Քո անտառների խշշոցն է քեզ ու՛ժ տալիս,
Քո լեռների սիրտն է քեզ հույս տալիս,
Քո զավակներն են քեզ անմահացնում,
Քո վաղվա օրն են կանաչ գույնի ներկում:

Քո օրերի հետ - սարերը խիզախ շորեր հագած,
Քո պապական սուրբ օջախին են հսկում,
Քո զավակներն էլ քո թիկունքի ցավն են
Մոխրացնում, որ չցավի սիրտդ, իմ անգին ԱՐՑԱԽ:

Տողեր եմ հյուսում, երգով եմ թև առնում,
Արցախ ասելիս էլ, Ա՜Խ եմ ասում,
Հողերիդ էլ նայելուց, որոտ եմ դառնում,
Արևիդ նայելուց էլ, ԼՈՒՅՍԻ շողերով է իմ սիրտը պատում:

ԱՐՑԱԽ, դու կա՛ս, ու պիտի՛ լինես,
Մի ողջ մանկություն եմ քեզնով լիացել,
Քո սրտի զարկից է, սիրտս թև առել,
ԱՐՑԱ՜Խ, ԱՐՑԱ՜Խ, դու հաղթող իմ տուն,
Միշտ հաղթանակած հող ի՛մ սրբազան:

Նվիրում եմ քեզ, ու դեռ շատ տողեր քեզ կնվիրեմ, ի՛մ ԱՆԿԱԽ, ՀԶՈՐ, ՄԻՇՏ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱՐՑԱԽ...

Սիրով՝ Լուսինե Ներսիսյան

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum