The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ՄԱՅԻՍԻ 9 Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան...

Go down

ՄԱՅԻՍԻ 9 Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան... Empty ՄԱՅԻՍԻ 9 Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան...

Post by Lusine_Nersisyan Fri Jun 16, 2017 12:42 am

ՄԱՅԻՍԻ 9

Դուք գնացիք կռիվ
հողը ձեր ոտքի տակ
քարացավ անձայն,
խոնարհվեցին սարերը,
բարի վերադարձ մաղթեց
երկինքը վախվորած,
արևի շողերը
լույսերի մեջ,
ձեր թիկունքի հույսը դարձան,
ԱՐՑԱԽԻ ՔԱՋ ՄԱՐՏԻԿՆԵՐ...

Բնությունն էլ լուռ նայում էր
մոխրացած ծաղիկներին
և սիրտը ճաք էր տալիս,
դաշտերի սիրտը ցավում էր
իրենց սրտերն էին այրել,
ծաղիկների բույրի տեղն էլ
ծուխն էր ծածանում,
ա՜խ,ա՜խ,ա՜խ,
ես ձեր ինչն ասեմ...

Մեր առավոտյան ցողը,
ծաղիկների ժպիտը,
լեռների սրտերը
դուք դառնացրիք,
ՇՈՒՆՇԱՆՈՐԴԻՆԵՐ,
Ես ձեր ինչն եմ ասել...
*** *** ***
Որտե՞ղ են գնացել,
Որտե՞ղ են տարել մեր կարոտը,
Որտե՞ղ է հնչում
Հաղթանակի ձայնը թափառող,
Հաղթանակի թևերը ինձ տու՛ր
Որ պինդ-պինդ բռնեմ,
Որ ցեղեր էլ գան,
Արշավեն քո դեմ
Չարչարված ի՛մ ժողովուրդ,
Հաղթանակի թևերով ա՜խ ես կռվեմ
Նրանց հոտի դեմ,
Բույրը տու՛ր,
Որ զգամ մոխիրների շունչը,
Անմոխիր փոշի դարձնեմ,-
Ինձ քամի դարձրու
Որ իմ մեջ կորցնեմ, մոխիրների բույրը,
Ինձ մշուշ դարձրու՛,
Որ ցավս կիսեմ ես նրանց հետ,
Սիրտս կիսեմ, ես նրանց հետ,
Թե մեր վերքերը քեզ նվիրեինք մշու՛շ,
Դու այդ մե՜ծ ցավին, ո՞նց կդիմանայիր,
Բայց ես հավատում եմ քո ուժին, մշու՛շ,
Հավատում եմ քեզ:

Լուսինե ՆԵՐՍԻՍՅԱՆ

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum