The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Տողերս կարոտ են երգում

Go down

Տողերս կարոտ են երգում Empty Տողերս կարոտ են երգում

Post by Lusine_Nersisyan Sat Sep 16, 2017 3:14 pm

*** *** ***
Տողերս կարոտ են երգում,
Երազ քո անուշ ձայնին,
Աչքերս աշնան թախծից են լուռ,
Երանի՜ գտնեմ հեռու լույսերը քո...

Բերանիս մեջ բառեր են ծնվում,
Բայց չեն խաղում լանջերում սարի,
Աշնան հույսով հարբած նստած
Սպասում են քո կարոտ ձայնին:

Տողերիս հայացքը միշտ քեզ հետ,
Թևերս փռած, քեզ մոտ եմ գալիս,
Գալիս եմ գալիս, դեռ չեմ հասնում քեզ,
Համրանում եմ, ա՜խ կարոտս է լալիս:

Այսքան սպասումս լուռ ծարավ մնաց,
Երազս էլ լուռ, քնած կարոտ դարձավ,
Աչքերիս միջի առատ ջուրը մնաց,
Հոգուս վարդը թառամեց կամաց-կամաց:

Իմ ականջները քո ձայնն են ուզում լսել,
Քո տխրության շողերն է աչքերս կարդում,
Գրկում եմ բառերդ, լսում բառի շունչը,
Եվ ապրում եմ դեռ, քո կարոտի շնչով:

ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ-2017թ. սեպտեմբերի 13

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum