The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ԵՐԿԻՐ ԻՄ ՍՈՒՐԲ-ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Go down

ԵՐԿԻՐ ԻՄ ՍՈՒՐԲ-ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Empty ԵՐԿԻՐ ԻՄ ՍՈՒՐԲ-ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Post by Lusine_Nersisyan Fri Oct 06, 2017 12:04 pm

ԵՐԿԻՐ ԻՄ ՍՈՒՐԲ

Երկիր ի՛մ ստվերների մեջ անթև ու որբ,
Դառն է անցյալդ, իսկ ներկան փշերով ծակծկված,
Ծաղիկ ես դու, արևի ջերմությունից խանձված,
Արյան վերջին կաթիլի գնով, սուրբ ու հաղթող իմ երկիր:

Խոնարհվում եմ քեզ, երկիր իմ սուրբ,
Աղոթքիդ զարկով ես հաղթում օրերում,
Հող ի՛մ փոքրիկ, բայց քնքշությամբ հպարտ,
Հող դու արյունի գույնով կարմիր, սիրտդ միշտ հառնող:

Ապրող օրերիդ ոտքերը վերքոտ,
Աչքերդ լցված Արաքսի արտասուքով,
Արշալույսիդ լույսերը խոցված ու տանջված,
Գարուններդ թաղված ձյունների տակ:

Երկիր ի՛մ ստվերների մեջ անթև ու որբ,
Դառն է անցյալդ, իսկ ներկան փշերով ծակծկված,
Ծաղիկ ես դու, արևի ջերմությունից խանձված,
Արյան վերջին կաթիլի գնով, սուրբ ու հաղթող իմ երկիր:

Լուսինե Ներսիսյան-2017թ. օգոստոսի 13

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum