The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ՀԱՅՈՑ ԱՇՈՒՆԸ - Լուսինե Ներսիսյան/LUSINE NERSISYAN/

Go down

ՀԱՅՈՑ ԱՇՈՒՆԸ - Լուսինե Ներսիսյան/LUSINE NERSISYAN/ Empty ՀԱՅՈՑ ԱՇՈՒՆԸ - Լուսինե Ներսիսյան/LUSINE NERSISYAN/

Post by Lusine_Nersisyan Thu Aug 23, 2018 7:10 pm

ՀԱՅՈՑ ԱՇՈՒՆԸ

Հեռվում աշնան ամպերը քնքուշ լալիս են
Եվ սպիտակ ծուխն է սարից, իմ գիրկը գալիս,
Սիրտ իմ փխրուն, կարոտից այնքա՜ն բարակած,
Մի՛ պոկիր աշուն, լուսե արևը երկնքի կապույտից:

Անձրևոտ աշու՛ն, բացիր փակված հոգիդ, լսեմ բառդ,
Խոնարհվում եմ քո ոսկե ու վճիտ արցունքներին,
Աշու՛ն, ա՜խր այնքան եմ տխրում, կաթիլվում լուռ,
Երբ սիրում ես դաշտերը հայոց, այդքա՜ն թաց սիրով:

Աշնան քամիները տանում են օրերը երամի պես,
Դողում են ծառերն ու ծաղիկները, մրսում է հոգիս,
Հեկեկում է աշունը, թախծում են բարակ առուները հեզ,
Ինչպես չթախծեմ, ա՜խր չլսեցի փակված այն բա՜ռը,
աշնան շուրթերից:

ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ/LUSINE NERSISYAN/

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum